Ահաբեկչություն Նիգերիայում, կա չորս զոհ

Առնվազն չորս մարդ զոհվել եւ եւս ութը վիրավորվել են Նիգերիայում այսօր տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: Այդ մասին հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Մայդուգուրի քաղաքում:

Ըստ հաղորդման երեք մահապարտ ահաբեկիչներ ինքնապայթեցում են իրականացրել: Ինքնապայթեցում իրականացրած մահապարտներից մեկը եղել է տղամարդ, երկուսը՝ կին: Զոհերից մեկը եղել է ժողովրդական աշխարհազորի անդամ, երեքը՝ կին իր երկու երեխաներով: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Որեւէ կազմակերպություն դեռ չի ստանձնել բռնարարքի պատասխանատվությունը:

Մեկնաբանություն
X