Արցախում ընթանում է բլոգերների միջազգային ֆորումը․ ուղիղ

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ բոլգերների ֆորումը, որ մեկնարկում է այսօր կարեւոր է այնքանով, որ առիթ է որպեսզի սոցիալական մեդիայի ոլորտում շատ շոշափվի Արցախի թեման: «Արդյունքները կերեւա արդեն հետո, սակայն կարող ենք ասել, որ սա կարեւոր քայլ է: Բավական հագեցած գրաֆիկ ունենք: Հասցրել ենք շփվել Թումո կենտրոնի երեխաների հետ: Իրենք էլ են զարմացան, երբ տեսան որ շատ բաց ու պատրաստված երեխաներ են, որոնք կողմնակից են խաղաղությանը»։

Նշենք, որ մասնակից բլոգերները կարծիք են հայտնել, որ սահմանները պետք է լինեն բաց այցելությունների համար, իսկ հակամարտությունները պետք է քննարկվեն միայն երկխոսության եւ բանակցությունների միջոցով: Մասնակիցներին հիացրել է Ստեփանակերտի մաքրությունը:

Հիշեցնենք, որ «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպում են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից: Ֆորումի գլխավոր թեման լինելու է հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

Մանրամասները՝ ARTSAKHPRESS-ի տեսանյութում։

Մեկնաբանություն
X