Ռուս-ուկրաինական հակամարտությունը անհնար է արագ լուծել. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը անհնար է կարգավորել արագ կերպով եւ միանգամից: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ինչպես փոխանցում է «РБК»-ն, Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինան չափազանց կարեւոր է Ռուսաստանի համար միջպետական հարաբերությունների ոլորտում, տնտեսական հարաբերությունների ոլորտում եւ մարդասիրական ոլորտում, սակայն արագ կերպով կամ միանգամից հաղթահարելն ու մոռանալ այն ցավը որը ապրվել է առճակատման ընթացքում, ինքնին հասկանալի է, որ անհնար է:

Իսկ հաղթահարման առաջին քայլերը կարող են լինել զգացական ճնշման եւ գաղափարական թմրեցման մակարդակների իջեցումը Ուկրաինայում, որպեսզի մարդիկ կարողանան սթափ կերպով նայել իրականությանն ու գնահատել այն:

Մեկնաբանություն
X