Տոմաս Տուխելը կգլխավորի՞ «Բարսելոնա»-ն

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը: Տեղեկությունների համաձայն՝ 43-ամյա մասնագետը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է:

«Զինագործներ»-ի ղեկավարներն արդեն դիմել են գերմանացի մասնագետին՝ առաջիկա ամռանը թիմը գլխավորելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը: «Արսենալ»-ի հետ մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Մեկնաբանություն
X