Րաֆֆին վերադարձել է

ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դաշինքի կազմավորումից անմիջապես հետո մեկնեց Միացիալ Նահանգներ, վերադարձել է Հայաստան։ Ամենայն հավանականությամբ այսօր նա կմասնակցի դաշինքի քարոզարշավին, իսկ եթե ոչ, ապա վաղը իր «հաղթարշավը» կսկսի Գյումրիից, որտեղ նախագահական վերջին ընտրությունններին նա ջախջախիչ հաղթանակ է տարել՝ Սերժ Սարգսյանից մոտ 26 հազար ավել ձայն հավաքելով։

Հիշեցնենք, որ ՕՐՕ-ի ցուցակում Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն է։

Մեկնաբանություն
X