Ռուբեն Հակոբյանի օգնականը՝ բանկոմատների թալանի գործով մեղադրյալ

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատից կատարված հափշտակության փորձի գործով մեղադրյալները պատահական անձինք չեն։ ՀՔԾ-ն հայտնել էր, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Էրիկ Հակոբյանը, բանկոմատը պայթեցնելու եղանակով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, նախնական համաձայնության է եկել իր ընկերներ Սիմոն Սիմոնյանի և Արթուր Օսեյանի հետ՝ վերջիններիս հետ մանրամասն մշակելով հանցագործության իրականացման ծրագիրը: Էրիկ Հակոբյանին, Սիմոն Սիմոնյանին և Արթուր Օսեյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Էրիկ Հակոբյանը ՔԿՀ համակարգում հնաբնակներից էր, մինչեւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում աշխատելը, աշխատել է «Նուբարաշեն», սակայն աշխատակիցների հետ յոլա չէր գնացել: Նա Կենտրոնի քրեականի պետի եղբայրն է, այս պատմության պատճառով էլ քրեականի պետ Կարեն Հակոբյանին եւս պաշտոնանկ էին արել: Գործով մեղադրյալներից Սիմոն Սիմոնյանն էլ պատահական մարդ չէ, մեր տեղեկություններով՝ նա ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի օգնականն է, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու, ով զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը։ Նա վերջերս է անդամակցել «Համախմբում» կուսակցությանը։

Ի դեպ, ԱԺ-ից հաստատեցին, որ Ռուբեն Հակոբյանը Սիմոն Սիմոնյան անունով օգնական ունի։

Մեկնաբանություն
X