Փառք Աստծո նա ձերբակալված է. Էրդողան

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Թուրքիա-Եվրոպա առճակատման այս հերթական պոռթկման փուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդես է եկել իր հերթական «բոցաշունչ» ճառով եւ Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին անվանել «ահաբեկիչների գործակալ»՝ նշելով, որ «Փառք Ատծո, որ նա այժմ ձերբակալված է»:

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Յուջելի դատավարությամբ կզբաղվի թուրքական անկախ դատարանը: Հիշեցնենք, որ լրագրողի ձերբակալությունից հետո կտրուկ սրվել են թուրք-գերմանական հարաբերությունները, որոնք էլ դոմինոյի էֆֆեկտով տարածվել են նաեւ թուրք-նիդերլանդական եւ թուրք-դանիական հարաբերությունների վրա:

Մեկնաբանություն
X