Անատոլի Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում

Մարտի 17-ին, 75 տարեկան հասակում, կյանքից հեռացավ հայտնի գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Անատոլի Հակոբի Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Անատոլի Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Անատոլի Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա մարտի 20-ին, ժամը 18:00-20:00՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 21-ին, ժամը 12:00-14:00 Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Մեկնաբանություն
X