Ալեքսեյ Նավալնու վրա ձվեր են նետել

Անհայտ անձը ձվեր է նետել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու վրա, ով ներկա է եղել Նովոսիբիրսկում ընդդեմ բնակարանային-կենցաղային ծառայությունների թանկացման նոր որոշման կազմակերպված բողոքի ցույցին: Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:

Մանրամասնվում է, որ միջադեպը տեղի է ունեցել բողոքի ակցիայից անմիջապես առաջ: Իրավախախտին ոստիկանները կարողացել են ձերբակալել եւ տեղափոխել ոստիկանատուն: Բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ:

Մեկնաբանություն
X