Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 140 կգ-ով

Աշխարհի ամենից գեր կինը՝ երեսունվեցամյա Էման Էլ Աթին նիհարել է հինգ շաբաթում 140 կգ-ով: Այս մասին հայտնում է «NDTV»-ն: Նշվում է, որ կինը նախկինում կշռում էր 500 կգ, այժմ՝ 358:

Կինը ի ծնե տառապում է փղախտով, իսկ մանկության տարիներին ինսուլտ է տարել եւ գամված է անկողնուն: Տանից դուրս չի եկել վերջին 25 տարին: Բժիշկները խոստացել են, որ նա էլի կկարողանա նիհարել: Նիհարեցման պրոցեդուրաները իրականացվել են Հնդկաստանում:

Մեկնաբանություն
X