Դու կարաս մեր թոշակները բարձրացնես. տարեց կինը՝ Դավիթ Մանուկյանին (տեսանյութ, ֆոտոշարք)

>

«Ծառուկյան» դաշինքից Կոտայքի մարզի ռեյտինգային ցուցակում առաջադրված Դավիթ Մանուկյանը երեկ հանդիպում ունեցավ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչների հետ: Ջրառատցիները Դավիթ Մանուկյանին աղ ու հացով դիմավորեցին, այնուհետեւ ներկաները ծաղիկներ դրեցին անհայտ զինվորի հուշարձանին: Դիմելով քարոզարշավի մասնակիցներին՝ Դավիթ Մանուկյանը նշեց, որ որոշողը հրազդանցին է, որ պետք չէ գնալ ընտրության ինչ-որ մեկին «խաթր» անելով գնալ ընտրության, պետք է ընտրեն այն թեկնածուին, ով կարող է ինչ-որ բան փոխել Հրազդանում: Հանդիպման ընթացքում Դավիթ Մանուկյանին մոտեցավ մի տարեց կին եւ հարցրեց. «Դու կարաս թոշակները բարձրացնես», Դավիթ Մանուկյանն ասաց, որ դա իրենց նախընտրական ծրագրի առաջին կետն է, որ կենսաթոշակը բարձրացնել 25 հազար դրամով եւ պարբերաբար ինդեքսավորել:

Ջրառատ թաղամասի բնակիչ Սմբատ Հարությունյանը նախ իր վրդովմունքը հայտնեց, որ եկեղեցու քահանան հրաժարվել էր Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողակարգ անցկացնել, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արթուր Սարգսյանի հիշատակը, որից հետո թվեց այն պատճառները, թե ինչու է ընտրելու Դավիթ Մանուկյանին: Հանդիպումից հետո Դավիթ Մանուկյանը պատասխանեց մեր հարցերին:

Մանրամասները տեսանյութում:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X