Երջանկությանը պետք է արժանանալ․ Այսօր երջանկության միջազգային օրն է

Մարդու երջանկությունը երջանիկ մահվան մեջ չէ, այլ՝ երջանիկ ապրելու։
Միշել Մոնտեն

Հիմարը երջանկություն է փնտրում հեռուներում, իմաստունը այն աճեցնում է իր կողքին։
Օպենհեյմ

Երջանկությունը առողջության պես է, երբ այն կա, նրան չեն նկատում։
Բուլգակով

Երբ մենք երջանկիկ ենք, միշտ բարի ենք, բայց երբ մենք բարի ենք, միշտ չէ որ երջանիկ ենք։
Օսկար Ուայլդ

Երջանկությունը կախված չէ նրանից, թե ով եք դուք կամ ինչ ունեք, այլ նրանից, թե ինչ եք դուք մտածում։
Դեյլ Քարնեգի

Երջանկությունը չունի երեկվա կամ վաղվա օրեր, նա ունի միայն ներկա պահ։

Ուզո՞ւմ ես երջանիկ լինել, սկզբում սովորիր տառապել։
Տուրգենեւ

Խելքն, անկասկած, երջանիկ լինելու առաջին նախապայմանն է։
Սոֆոկլես

Երջանկությանը պետք է արժանանալ։
Գյոթե

Ես երջանիկ եմ, քանի որ ժամանակ չունեմ մտածելու, որ ես դժբախտ եմ։

Մենք իրավունք չունենք պահանջել երջանկություն, եթե այն չենք ստեղծել։
Բեռնարդ Շոու

Առողջ աղքատը հարուստ արքայից երջանիկ է։
Շոպենհաուեր

Յուրաքանչյուր մարդ երջանիկ է այնքան, որքան կարողանում է կառուցել իր երջանկությունը։
Դին

Պետք է հավատալ երջանկության հնարավորությանը, որպեսզի երջանիկ լինել։
Տոլստոյ

Մի վազիր երջանկության ետեւից, այն միշտ քո կողքին է։
Պիֆագոր

Խաղաղությունից ավելի մեծ երջանկություն չկա։
Բուդդա

Մեկ երջանիկ օրը գրեթե հրաշք է։
Կոելյո

Հավատա, երջանկությունն այնտեղ է, որտեղ սիրում են մեզ, հավատում են մեզ։
Լերմոնտով

Երջանիկները ժամին չեն նայում։
Գրիբոյեդով

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X