Մխիթարյանը զարմացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան իր էջում շնորհավորել է մոր՝ Մարինա Թաշչյանի ծննդյան տարեդարձը:

«Մայրական սերն անփոխարինելի է: Աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել այն»,- գրել է Մխիթարյանն ու մոր հետ լուսանկար հրապարակել:

Լուսանկարը երկրպագուների շրջանում զարմանք է առաջացրել: Մխիթարյանի երկրպագուները զարմացել են, որ ֆուտբոլիստի մայրն այդքան երիտասարդ է:

Մեկնաբանություն
X