«Բարսելոնա»-ն կրկնել է 46 տարվա վաղեմության ռեկորդը

Կատալոնական «Բարսելոնա»-ն սահմանել է հերթական ռեկորդը: Իսպանական Պրիմերայի նախորդ 28 տուրում Լուիս Էնրիկեի թիմը չի ստացել ոչ մի դեղին քարտ: Թիմի դարպասը նաև չի նշանակվել 11 մետրանոց:

Իսպանիայի առաջնությունում վերջին անգամ նման ռեկորդ է սահմանել Մադրիդի «Ռեալ»-ը 1970/71 թվականների մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 28-րդ տուրի խաղում «Բարսելոնա»-ն 4:2 հաշվով առավելության է հասել «Վալենսիա»-ի նկատմամբ: Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին:

Մեկնաբանություն
X