Պիկեն և Շակիրան հրավիրված չեն Մեսսիի հարսանիքին

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Անտոնելա Ռոկուցոյի հետ շքեղ հարսանիք է կազմակերպելու 2017 թվականի հունիսին:

Հարսանիքին, սակայն, ներկա չի լինելու Մեսսիի ակումբակից Խերարդ Պիկեն: Տեղեկությունների համաձայն՝ արգենտինացու հարսնացուն և Պիկեի կինը՝ Շակիրան թշնամական հարաբերություններ ունեն:

2010 թվականին Պիկեն խզել է կապը Ռոկուցոյի ընկերուհի Նուրիա Թոմասի հետ: Դա է պատճառը, որ Անտոնելլան ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել Խերարդի նոր ընկերուհու և արդեն նրա որդիների մոր՝ Շակիրայի հետ:

Մեկնաբանություն
X