Ուկրաինան դեմ է «Եվրատեսիլի» ռուսաստանցի մասնակցի այցին

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստել է «Եվրատեսիլ» երգի փառատոնի ռուսաստանցի մասնակից Յուլյա Սամոյլովայի այցը Ուկրաինա արգելող փաստաթուղթ, հայտարարել է գերատեսչության ղեկավար Վասիլի Գրիցակը:

«Նա ոչ միայն այցելել է Ղրիմ, այլև հետքեր է թողել սոցցանցերում, որտեղ իր վերաբերմունքն է արտահայտել Ուկրաինայի, երկրի իշխանությունների և եվրոպական ինտեգրացիայի մասին: Իմ դիրքորոշումը հստակ է՝ նա չի կարող այցելել Ուկրաինա»,- Գրիցակի խոսքերն է մեջբերել ուկրաինական УНН գործակալությունը:

Մեկնաբանություն
X