Հերթական նախընտրական միջադեպը, այս անգամ՝ Արագածոտնի մարզում

Նախընտրական շրջանում հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ՝ Արագածոտնի մարզում: Մեզ հասած տեղեկություններով՝ դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ նրա ընկեր, դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը: Արամ Ասատրյանը գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, փայծաղը հեռացրել են, նրա վիճակը ծանր է, ընկերոջ վիճակը նորմալ է, նա գտնվում է Ապարանի հիվանդանոցում:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջադեպը եղել է ընտրոթյունների հողի վրա, երբ Քուչակ, Արայի, Վարդենուտ գյուղի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման են կանչել տուժածներին:

Քուչակի գյուղապետ Հովիկ Ամիրյանը հաստատեց դանակահարության մասին լուրը, սակայն շտապեց պնդել, թե տեղի ունեցածը կապ չունի ընտրությունների հետ: ԲՀԿ-ական պատգամավոր Վահե էնֆիաջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լսել է միջադեպի մասին, սակայն այլ մանրամասների չի տիրապետում:

Մեկնաբանություն
X