Սանամյան Սամվելը, ով ներմուծվել է ՀՀԿ-ի թեկնածու, ասել է, որ գալու եմ Հրազդան հաղթեմ Սասուն Միքայելյանին

«ԵԼՔ» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանը Հրազդանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ հպարտ է Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, եւ ժողովրդի կողքին լինելու համար, եւ, որ երբեք չի դավաճանել: Նա իր խոսքում նշեց, որ եղել է Հրազդանի քաղաքապետ, եւ պատգամավոր, բայց երբեւէ սուտ չի խոսել. Թող մեկը բարձրանա այս հարթակ եւ ասի՝ պարոն Միքայելյան, դու ստախոս ես: Ստախոսները իմ հետեւի երիտասարդների հետեւում են: Հիմա էլ Սանամյան Սամվելը, ով ներմուծվել է ՀՀԿ-ի թեկնածու, ասել է, որ գալու եմ Հրազդան՝ հաղթեմ Սասուն Միքայելյանին: Սասուն Միքայելյանը, որ պայքարում էր ձեր ապագայի համար, այդ ժամանակ այդ մարդը գումար էր դիզում: Ես շնորհակալ եմ իմ ժողովրդից, որ չընկճվեց, եւ կարողացանք պայքարել եւ այսօր հպարտ եմ, որ երբեք չեմ դավաճանել»,- ասաց Սասուն Միքայելյանը::

Մանրամասները տեսանյութում:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X