Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը անցել է իր պարտականությունների կատարմանը

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօրվանից պաշտոնապես համարվում է Գերմանիայի տասներկուերորդ նախագահը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Դեռ երեկ տեղի էր ունեցել իշխանության խորհրդանիշների փոխանցման արարողությունը Բելվյուի պալատում, իսկ ահա արդեն մարտի քսաներկուսին տեղի կունենա Շտայմնայերի երդմնակալության արարողությունը: Վերջինս կհաջորդի Իոահիմ Հաուկին: Ըստ Գերմանիայի Սահմանադրության՝ երդմնակալությունը տեղի կունենա Բունդեսթագում, որտեղ նաեւ նա իր առաջին պաշտոնական ելույթով հանդես կգա: Նշենք, որ Շտայնմայերի թեկնածությունն առաջադրվել է Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության կողմից, եւ նրան աջակցել են նաեւ Անգելա Մերկելին սատարող Քրիստոնեա-Դեմոկրատական եւ Քրիստոնեա-Սոցիալիստական կուսակցությունները: Վերջինս ընտրվել էր դեռ փետրվարի տասներկուսին Բունդեսթագում հավաքելով 931 կողմ քվե 1260-ից:

Մեկնաբանություն
X