Ռուսաստանը ցանկացել է օգնել Թրամփին. ՀԴԲ

Չգտնելով ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը փաստող որևէ ապացույց՝ Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարել է, որ ԱՄՆ-ը վստահ է, որ նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանը ցանկացել է աջակցել Դոնալդ Թրամփին և խանգարել նրա մրցակից Հիլարի Քլինթոնին:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը ցանկացել է վնասել մեր ժողովրդավարությանը՝ խանգարել Քլինթնին և օգնել Թրամփին: Կարծում եմ՝ մենք դրանում համոզված ենք եղել դեռևս 2016թ. դեկտեմբերին»,- ասել է Քոմին՝ կոնգրեսի համապատասխան կոմիտեում կազմակերպված լսումների ժամանակ:

Նշենք, որ Ռուսաստանը քանիցս հերքել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մեջամտելու հարցով իր հասցեին հնչած մեղադրանքները:

Մեկնաբանություն
X