ԿԺԴՀ-ի հանդեպ ԱՄՆ համբերության բաժակը լցվել է. Սպիտակ տուն

«Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումների հարցում ԱՄՆ «ռազմավարական համբերությունը հատեց»,- իր ասիական շրջագայության ծրագրում ռեգիոնային գործընկերների հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը: Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

«Պետքարտուղարը հստակ ազդանշան է տվել Հյուսիսային Կորեային, որ ռազմավարական համբերությունը հատել է սահմանը: Այդկերպ ԱՄՆ-ը նաև Չինաստանին կոչ է անում ավելի շատ ներգրավվել Հյուսիսային կորեյից սպասվող միջուկային սպառնալիքը վերացնելու հարցերի մեջ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սփայսերը:

Մեկնաբանություն
X