Ռուսաստանը կբոյկոտի «Եվրատեսիլը», եթե իր մասնակցին թույլ չտան մուտք գործել Ուկրաինա

Ռուսաստանը կբոյկոտի Կիևում կայանալիք «Եվրատեսիլը», եթե Ուկրաինայի անվտանգության ծառայությունը իսկապես արգելի Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի այցը Ուկրաինա, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է սենատոր Օլեգ Մորոզովը:

Երկուշաբթի ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը հայտնել էր, որ գերատեսչությունը ամապատասխան փաստաթուղթ է պատրաստել Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելելու համար, որովհետև վերջինս ապօրինի այցելել է Ղրիմ, ինչպես նաև հակաուկրաինական գրառումներ արել սոցիալական ցանցերում:

«Չէինք ցանկանա, որ այդ որոշումը գործադրվի, դա աբսուրդ է: Բայց եթե նման որոշումն արդեն ընդունված է, Ռուսաստանը կբոյկոտի «Եվրատեսիլ» մրցույթը: Մեզ այլ ելք չեն թողնում»,- ասել է Մորոզովը:

Մեկնաբանություն
X