Մամուլի տեսություն

«Առավոտ»․ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ձգտում է ապակայունացման

«Առավոտ» թերթը գրում է. ««Եթե ընտրության օրն արձանագրվեն այնպիսի խախտումներ, ինչպիսիք արձանագրվել են նախկինում տեղի ունեցածների պարագայում, ապա հետընտրական զարգացումներից հնարավոր չի լինի խուսափել: Վերոգրյալը վերաբերում է առողջ ուժերին, բայց հետընտրական զարգացումների, այսպես կոչված լեգիտիմության հարցում այլ է մոտեցումը ՕՐՕ դաշինքի կողմից:

Այս ուժն արդեն իսկ ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը եւ անկախ նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, նրանք փորձելու են հետընտրական գործընթացներ ծավալել: Բայց այս ուժերի կողմից ինչպես ժողովրդի քվեն ստանալու, այնպես էլ ներքաղաքական ապակայունացում հրահրելու փորձերը դատապարտված են տապալման, քանի որ այդ փորձերը որեւէ կերպ չեն սպասարկվում ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների կողմից»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X