Մամուլի տեսություն

«Իրատես»․ Արմեն Աշոտյան-Նիկոլ Փաշինյան հեռակա «պոլեմիկան» հետաքրքիր հանգուցալուծում է ստանում

«Իրատես» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր հանգուցալուծում է ստանում Արմեն Աշոտյան-Նիկոլ Փաշինյան հեռակա «պոլեմիկան»՝ հեռուստաբանավեճերին առնչվող: Հիշենք՝ ՔՊ վարչության անդամ, «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Արմեն Աշոտյանին հեռուստաբանավեճի առաջարկ էր արել:

Աշոտյանն ասել էր, որ չի ցանկանում նպաստել «Ելքին»՝ յոթ տոկոսի շեմը հաղթահարելու հարցում, բայց եթե աջակցություն շատ է անհրաժեշտ, կարող են «միասին մտածել», ապա հավելել էր, որ ճիշտ կլինի ցուցակային «համարժեքով» հեռուստաբանավեճերն ընթանան, առաջինները՝ առաջինների հետ, վերջինները՝ վերջինների. Նիկոլը երրորդն է «Ելքում», ինքը՝ վեցերորդը ՀՀԿ-ում: Պարզվում է՝ «վերջինները կդառնան առաջին, առաջինները՝ վերջին»:

Մեր տեղեկություններով՝ առաջիկա կիրակի օրը «Ազատություն» ՌԿ-ի ուղիղ եթերում՝ Հրայր Թամրազյանի մոտ, կբանավիճեն «Ելքի» ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ-ի վեցերորդ համարի տակ «հանդես եկող» Արմեն Աշոտյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X