Մամուլի տեսություն

«Հայկական ժամանակ»․ Սերժն ու ստվերը․ «Ալեքս տեքստիլ»-ում ավելի շա՞տ մարդ է աշխատում, քան գրանցված է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Այս այցելության մասին պաշտոնական հաղորդագրությունը լուրջ կասկածներ է հարուցում, որ ընկերությունը աշխատում է ստվերում:

Խնդիրն այն է, որ ըստ այդ հաղորդագրության՝ անցած տարի ընկերությունում աշխատել է 200 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականին ընկերությունը պետբյուջե է վճարել 23 միլիոն դրամի ուղղակի հարկ, այդ թվում՝ եկամտային հարկ: Եթե պատկերացնենք, որ դա ամբողջությամբ միայն եկամտային հարկն է, ապա պետք է արձանագրենք, որ 200 աշխատողների միջին ամսական աշխատավարձը մոտ 35 հազար դրամ է:

Բայց եթե պատկերացնենք, որ 200 աշխատողներ հարկերը պահած ստանում են ամսական գոնե մի 80 հազար դրամ, ապա անցած տարի այդ ընկերության վճարած ուղղակի հարկերը պետք է կազմեին առնվազն 57 միլիոն դրամ, այսինքն ավելի քան երկու անգամ շատ, քան վճարվել է բյուջե: 2010 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը այցելել էր Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ Սպիտակի շաքարի գործարան եւ հայտարարել, թե այնտեղ աշխատում է 700 մարդ: Պաշտոնական տվյալներով, սակայն, աշխատողների թիվը մի քանի անգամ ավելի քիչ է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X