Մամուլի տեսություն

«Հրապարակ». Ցանկացող կա, թույլ տվող չկա

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս մի ընտրություններին Սերժ Սարգսյանն անչափ երկար ժամանակ է անցկացնում ՀՀԿ շտաբում, տուն է գնում շատ ուշ: ՀՀԿ դե ֆակտո շտաբի ղեկավարը շաբաթ վաղ առավոտյան եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին «Նաիրի» կենտրոնում այցելելուց հետո (վերջինս լեղապարկի լապարոսկոպիկ վիրահատության է ենթարկվել «Նաիրի» ԲԿ-ում) ողջ օրն անցկացրել է շտաբում, «կոնտրոլի» տակ պահել թե բուն ռեյտինգայինների, թե երկրորդ էշելոնի «ցուցանիշները»: Մտահոգություն չունե՞ք, որ «հաց բերողով» իրավիճակը հնարավոր է կտրուկ փոխվի, ֆորսմաժոր տեղի ունենա՝ հարցրինք ՀՀԿ շտաբի մեր զրուցակից ԳՄ ներկայացուցչին: «Ոչ, ցանկացողներ կլինեն, սակայն թույլ տվող չի լինի, դա երկրի շահերից չի բխում, գեոքաղաքական ռասկլադն էլ դրա համար «բարենպաստ» չէ»: Մեր տեղեկություններով, վերջին ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն առաձնապես չի անդրադարձել ռուսաստանյան իր այցին, Պուտինի հետ հանդիպմանը։ «Նախ՝ անդրադարձ եղել է, այցը գնահատվել է խիստ ջերմ, նախագահը հարկ համարեց ասել նաեւ, որ Ղարաբաղի հարցով որեւէ նոր բան, որեւէ նոր առաջարկ չկա այս պահին, եւ ապա՝ նախընտրական փուլ է, ներքին հարցերի քննարկումներն ավելի երկար են տեւում, այդ իսկ պատճառով այցերի վրա շատ չենք ծանրանում»:

Մեկնաբանություն
X