Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Լևոն Մկրտչյանը «ճոխ» հայտարարագիր է ներկայացրել

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը գույքի եւ ունեցվածքի մասին բավական «ճոխ» հայտարարագիր է ներկայացրել: Ըստ այդմ, նա ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ հողամաս, մեկ ավտոմեքենա: Մկրտչյանը շահաբաժին է ստանում երեք ընկերություններից, որտեղ, ի դեպ, մաս ունի նաեւ իր կուսակցական ընկերներից տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մկրտչյանը «Իզոտոպ Դելտա» ընկերությունում ունի 5 տոկոս, «Նետրինո»-ում՝ 10 տոկոս, «Այուդալոս»-ում՝ 20 տոկոս բաժնետոմս: Այսպես՝ ԿԳ նախարարի պաշտոնական հայտարարագրից տեղեկացանք, որ ինքը «Իզոտոպ Դելտա» ընկերությունից ստացել է 9.1 մլն դրամ, «Նետրինո»-ից՝ 23.5 մլն դրամ, «Այուդալոս» ընկերությունից՝ 15.9 մլն դրամ շահաբաժին: Նա բանկերից մեկից ստացել է 488 հազար դրամի եւ 7183 դոլարի չափով փոխառություն: Մկրտչյանի դրամական միջոցները կազմում են 20 հազար դոլար, 165 հազար ռուսական ռուբլի, 115 հազար եվրո, 7 մլն դրամ: Հիշեցնենք, որ Մկրտչյանն արդեն չորրորդ անգամն է նշանակվել ԿԳ նախարար»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X