Մոսկվայում ցույցի ժամանակ ավելի քան 500 քաղաքացի է ձերբակալվել

Մոսկվայի կենտրոնում անցկացված հակակոռուպցիոն ցույցի ընթացքում ձերբակալվել են ավելի քան 500 քաղաքացիներ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների տվյալները: Բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Աղբյուրի խոսքով՝ նրանց մեծամասնության նկատմամբ վարչական արձանագրություններ կկազմվեն՝ «հանրահավաք, երթ կամ ցույց անցկացնելու կարգուկանոնը խախտելու» մասին հոդվածով: Մի մասին էլ բաց կթողնեն զրույցից հետո:

Դատախազությունն ավելի վաղ նախազգուշացրել էր ցույցի կազմակերպիչներին օրենքի խախտումներ թույլ չտալու մասին:

Մեկնաբանություն
X