Մամուլի տեսություն

«Ժողովուրդ».Ազատ պատիժ

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վերաքննիչ դատարանը մեղմացրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների նկատմամբ հրապարակված դատավճիռը:
Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչված տեղում նախկին մարզպետի ազգականները ծեծի էին ենթարկել Զաքարյան եղբայրներին, ինչի համար նախկին մարզպետի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը, եւ Շահում Դավթյանը դատապարտվել էին 6 ամսվա ազատազրկման, իսկ եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, եւ Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա ազատազրկման: Նախկին մարզպետի մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, Յուրի Մանուչարյանը, որը նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից է, 4,5 տարվա ազատազրկման:
Սակայն նրանք, չհամակերպվելով իրականության հետ, կայացված որոշումը բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ դատարանում, որպեսզի իրենց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X