Մամուլի տեսություն

«Հրապարակ». ՀՀԿ-ն երգ ունի, բայց կնախընտրի դասական քարոզչությունը

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն, ի տարբերություն ԱԺ ընտրությունների, փորձելու է առավել դասական քարոզչություն անել Երեւանի ավագանու ընտրություններում՝ «կրեատիվի» դափնին թողնելով մրցակից «Ելքի» ու «Երկիր ծիրանիի» փխրուն ուսերին։ Է, գոնե երգ ունե՞ք, հարցրինք ՀՀԿ-ականներին: «Ունենք»: Բայց քանի որ ՀՀԿ-ն 62-63 տոկոսանոց հաղթանակի մեջ վստահ է, «Ռեինկարնացիայի» խնդիր, ի տարբերություն խորհրդարանականի, չի եղել: Քարոզարշավում շեշտը դրվելու է Տարոնի «սիրուն» գործերի, մարդամոտության, հոր խարիզմայի վրա: Եվ եթե ԱԺ ընտրություններում Կարեն Կարապետյանն էր նյուզ-մեյքերը, ապա այս անգամ լինելու է Տարոնը. իսկ ավագանու անդամները բուտաֆորիա են լինելու: Նիկոլի ու Զառայի հետ դեբատների մասնակցելո՞ւ է։ «Քարոզարշավը կսկսվի, կորոշենք, դեռ որոշում չկա, չնայած ԱԺ ընտրություններին էլ դեբատներ չեղան»,- ասացին ՀՀԿ-ից:

Մեկնաբանություն
X