Մամուլի տեսություն

«Հրապարակ». Նախկին նախարարը եւս վարկեր ունի

Օրերս մեր թղթակիցը Լոռվա նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին նկատել է «Արարատ բանկում»՝ վարկ վճարելիս։ Նախկին մարզպետը, լսելով մեր հարցը, թե ինչ վարկ է փակում՝ քրքջացել է․ «Հայաստանի բոլոր քաղաքացիներն էլ բանկեր են գնում, ես ոչ մի ֆինանսական խնդիր չեմ ունեցել, չունեմ»։ Բայց վարկեր ունե՞ք։ Քոչինյանը նշել է, որ արեւային ջերմատաքացուցիչ է տեղադրել, դրա համար վարկ է վերցրել․ «Օրինակ՝ «Ակբա բանկում» շաբաթը 1 կամ երկու անգամ լինում եմ։ Երեկ էլ եղել եմ «Արարատ բանկում»։ Բոլոր խելոք մարդիկ հաշվում են՝ արժի՞ վարկ վերցնել-չվերցնել եւ փակել»։

Մեկնաբանություն
X