Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». «Ժարիտ Գրիշը» պարտվեց «Ժողովուրդ» օրաթերթին

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պարտվեց «Ժողովուրդ» օրաթերթին: Նա դիմել էր դատարան՝ պահանջելով, որ օրաթերթը հրապարակային ներողություն խնդրի հրապարակած տեղեկությունների համար: Իսկ ի՞նչ էինք գրել մենք, եւ ինչն էր ցանկանում հերքել իրեն «թունդ ազատամարտիկ» համարող Գրիշա Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը 2016 թվականի մայիսի 24-ին գրել էր, որ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո մի խումբ նախկին ոստիկանների հետ որպես կամավոր գնացել է Արցախի զորամասերից մեկը: Այնտեղ Սարգսյանին ասել են, որ եթե ցանկանում են օգնել, ապա կոնկրետ աշխատանք պետք է կատարեն: Սակայն Սարգսյանը հրաժարվել է որեւէ աշխատանք կատարելուց: Ասել է, թե նախկին ոստիկանը ցանկացել է զորամասում «ասողի» դերում լինել, սելֆիդայինություն անել: Այդ պահվածքը դուր չի եկել զորամասի հրամանատարական կազմին, եւ վերջիններս Գրիշա Սարգսյանին խորհուրդ են տվել լքել զորամասը, ինչն էլ նա արել է:
Մեր այս հրապարակումից 10 օր անց խիստ վրդովված Գրիշա Սարգսյանը, որը առավել հայտնի է «Ժարիտ Գրիշ» անունով, դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նշելով. «Օրաթերթում հրապարակված «Ժարիտ Գրիշը զորամասում» վերտառությամբ նյութում «Ժարիտ Գրիշ» արտահայտությունը ակնհայտ վիրավորական է ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, ազատամարտիկ, պահեստի գնդապետ Գրիշա Սարգսյանի նկատմամբ, քանի որ հրապարակային նրան նման մականունով կոչելը խիստ վիրավորական է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X