«Հայկական ժամանակ»․ Կառավարությունը կվաճառի 25 օբյեկտ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը որոշել է ազատվել իր տնօրինության տակ գտնվող թվով 25 օբյեկտներից: ՊԳԿՎ-ն կառավարության այսօրվա նիստում ներկայացնելու է այդ օբյեկտները մրցույթով վաճառելու մասին որոշման նախագիծ: Օբյեկտներից միայն 4-ն է Երեւանում, մյուսները մարզերում են: Դրանցից ամենաթանկը Երեւանի Ուլնեցու փողոցում գտնվող 70 քմ նկուղային տարածք է, որը գնահատված է 7.7 միլիոն դրամ:

Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ մրցույթը չկայանալու եւ գնորդ չգտնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մրցույթին նույն գույքը ներկայացվելու է 20 տոկոսով ավելի էժան գնով: Եթե ներկայացված գներով բոլոր օբյեկտները վաճառվեն, պետական բյուջեն կստանա 291 միլիոն դրամ, իսկ համայնքային բյուջեները՝ 176 միլիոն դրամ: Սակայն հաշվի առնելով, թե ինչ գույք է ներկայացված, կարելի է պնդել, որ այդ սպասումները չեն իրականանա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություն
X