Մամուլի տեսություն

«ժողովուրդ». բարեկարգման աշխատանքների հետևանքով՝ Գոշ լճի բնական միջավայրը խախտվել է

«ժողովուրդը» գրում է. «2015թ. «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանի եւ «Վենդոռ» ընկերության սեփականատեր Աշոտ Հայթյանի միջեւ կնքվել է պայմանագիր, որով մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով այդ ընկերությանն է տրամադրվել 3,18 հեկտար տարածք: Դրանից 1,4 հեկտարը Գոշ լճի հայելային մակերեսն է: Այդ ընկերությունը Գոշ լճի տարածք շինարարական ծանր տեխնիկա է մտցրել, լայնացրել, հարթացրել է Գոշի լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել, կուտակել է ափերին: Դրա հետեւանքով լճի բնական միջավայրը խախտվել է: Գոշի լճից տիղմի դուրս բերելու, լճի ափերին փռելու հետեւանքով լճի հայելային մակերեսը նվազել է: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը բնապահպան ակտիվիստներին հայտարարել է, որ 3 օրվա ընթացքում Գոշի լճի էկոհամակարգի խախտումները վերացվելու են: Այդ ժամկետն անցել է, սակայն լճի շրջակայքում նույն պատկերն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X