Մամուլի տեսություն

«Հրապարակ». Պորտֆելների հարցերը լուծում են այլ մարդիկ և այլ ձևաչափով

Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք է լինի իր ձայներին ադեկվատ․ 1 պորտֆել՝ գործադիրում, 1՝ ԱԺ-ում՝ փոխնախագահի պորտֆելը, եւ մի քանի մարզպետ: «Պորտֆել տվողն իրենք չեն, որ մեզ բավարարեն կամ չբավարարեն. այդ հարցերը լուծում են բոլորովին այլ մարդիկ, բոլորովին այլ ձեւաչափով։ Սպասեք՝ կհամոզվեք, որ ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում է եւ գործում է շատ ակտիվ»,- ասաց մեր ՀՅԴ-ական զրուցակիցը: Ի դեպ, հարցականի տակ է նաեւ ՀՀԿ-ԲՀԿ-ի «կոալիցիան»՝ առանձին վերցրած սպորտի եւ երիտասարդության նախարարի՝ Հրաչյա Ռոստոմյանի մասով: Մեր տեղեկություններով՝ ոչ կառավարությունում են սիրահոժար Ռոստոմյանի հարցում, ոչ էլ Ծառուկյանն է առանձնապես ոգեւորված։ «Բացի ծախսից, ուրիշ ի՞նչ հարց ենք դրանով լուծում»,- նեղ միջավայրում ասել է նա:

Մեկնաբանություն
X