Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». «Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործումը կարեւոր է նախ եւ առաջ մեզ համար

«Ժողովուրդը» գրում է. «Զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություններ ունեցող մեր երկրում, ի թիվս տասնյակ այլ խնդիրների, ենթակառուցվածքների, համապատասխան սերվիսի, անգամ զուգարանների բացակայության, զբոսաշրջիկների համար չափազանց վանող գործոն է աղտոտվածությունը: Սակայն զբոսաշրջային գրավչության բարձրացման կարեւոր խնդրից զատ՝ «մաքուր Հայաստան» ծրագրի իրագործումը կարեւոր է նախ եւ առաջ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար: Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ պետք է ասենք մեր հստակ եւ վճռական այո-ն վարչապետի այս ձեռնարկին՝ հույս հայտնելով, որ դրա իրականացման հարցում նա կլինի հետեւողական: Ինչ վերաբերում է երեկվա նրա հրահանգին՝ կարգազանցների հանդեպ լինել կոշտ, պիտի նկատենք, որ չսահմանված վայրերում աղբը թափելու համար քաղաքացիներին տուգանելուց առաջ հարկ է, որ նախ՝ տարվեն համապատասխան իրազեկման աշխատանքներ, ապա եւ՝ հստակ կերպով սահմանվեն ինչպես ներհամայնքային, այնպես էլ արտահամայնքային աղբավայրերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X