Մամուլի տեսություն

«Հրապարակ». Որտեղ Աշոտյանը՝ այնտեղ կրեատիվ լուծումներ

Հանրապետականի Գործադիր մարմնի նիստից հետո Երեւանի ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ կրեատիվ լուծումներ կլինե՞ն ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր քարոզչության ղեկավարն Արմեն Աշոտյանն է՝ այո»։ Իսկ երաժշտական լուծումներ կլինե՞ն, իրենց մրցակից «Ելքն» այս ժանրն է նախընտրում։ «Աշոտյանը բավականին ստեղծագործական, կրեատիվ մտքեր ունի, եւ պատահական չէ, որ ինքը մեր քարոզչության պատասխանատուն է եղել ե՛ւ 2013 թվականին, ե՛ւ էսօր»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ երաժշտական լուծումներ էլ են գտել, բայց Աշոտյանը չի գրել երգերը։ «Ես ակնկալում էի, որ ինքը գրի՝ Նիկոլը երգի, բայց չստացվեց ոնց որ՝ ոչ ինքը գրեց, ոչ Նիկոլը երգեց։ Բայց երգ կա, իհարկե»։

Մեկնաբանություն
X