Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Գործարարին թալանողը ձերբակալվեց

,Ժողովուրդը» գրում է. «Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանողը դատապարտվեց ազատազրկմամբ 5 տարի ժամկետով: «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մարտի 22-ին գրել էր, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք եւ գումար: Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, ե՛ւ Կոստանյանը, ե՛ւ Վարդանյանը կալանավորվել էին: Գրել էինք, որ Կոնստանտին Կոստանյանը խոստովանել էր իր մեղքը եւ խնդրել դատարանից, որպեսզի իր մասով հարուցված քրեական գործի դատաքննությունը ընթանա արագացված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X