Մամուլի տեսություն

«Հրապարակ». Պահնորդական 45 ընկերություն կա

Պահնորդական ընկերությունները հայտնվել են նոր խնդրի առաջ։ Մեզ հասած տեղեկություններով՝ տնտեսվարողները հասկացել են, որ կարող են նույն ծառայությունը եռակի էժան ստանալ, եւ դիմում են խորամանկության։ Նրանք հրաժարվում են ընկերությունների հետ կնքած պայմանագրերից, փոխարենը նրանց աշխատակիցներին ընդունում են իրենց մոտ աշխատանքի՝ որպես պահակ։ Օրինակ՝ եթե ընկերությանը երկու աշխատակցի համար վճարում են 380 հազար դրամ, ապա երկու պահակի աշխատանքի դիմաց վճարում են 120 հազար։ Նշենք, որ մեզանում պահնորդական գործունեություն է ծավալում 45 ընկերություն, որոնցից առավել հայտնի են «Արմմոբիլը», «Պանտերան», «Ալֆա Դելտան», «Սպեցնազը», «Գրիֆը»։ Որոշ ընկերությունների թիկունքում պատահական մարդիկ չեն կանգնած, դրանք պատկանում են նախկին կամ ներկա պաշտոնյաների։ Օրինակ՝ «Ալֆա Դելտան» կապվում է Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի հետ, «Սպեցնազ» ՍՊԸ-ն պատկանում է պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանին, իսկ «Գրիֆը» կապվում է Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի եղբոր՝ Զավեն Նանյանի հետ, ով երկար տարիներ ԱԱԾ-ում բարձր պաշտոն է զբաղեցրել։ «Օմոն սեքյուրիթին» էլ հայտնի Ժարիտ Գրիշինն է՝ Գրիշա Սարգսյանինը։

Մեկնաբանություն
X