Պաշտոնում մնալու հավերժության գաղտնիքը․․․

Բնությունը նմանեցնում եմ սքանչելի բուրմունքով մի դուխու սրվակի, որ երբ շնչում ես՝ զգում ես նրա բույրը։ Շատ ենք լսում՝ գարնան հոտն արդեն գալիս է, ձմռան շունչն իրեն զգացնել է տալիս, ծանր հևքն արդեն զգացնել է տալիս աշնան մոտալուտ լինելը․․․

Հասարակական կյանքն էլ անփոփոխ չի։ Բնության նման այն հերթափոխ ունի ու վա՜յ նրան, ով խախտում է այդ հերթափոխը։

Հիմա անցնեմ կոնկրոտ ասելիքիս։ «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այն հարցին՝ շարունակելու՞ է պաշտոնավարել, երբ նոր կառավարություն ձևավորվի, պատասխանեց՝ կապրենք, կտեսնենք։ Ինձ թվում է, եթե նախարարին հարցնեին՝ շարունակելու՞ եք պաշտոնավարել 3000 թվականից հետո, նույն պատասխանը կտար՝ կապրենք, կտեսնենք։

Գիտե՞ք ինչու այդպես զգացի։ Օդում զգացի շիրազյան օրերի բույրը՝

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես․․․

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ․․․

Տևական ժամանակ է, ինչ հասարակական - քաղաքական կյանքում ոչինչ չի փոխվում, բնության հերթափոխ տեղի չի ունենում։ Լռվել ենք աշնան մղձավանջում ու վայելում ենք դեղին տերևների շրշյունը։

Շիրազյան այս տողերի հոգեբանությամբ եթե շարունակվի քարացած գործելակերպը, իրոք, ժողովուրդը, ում այս պարագայում վերագրվում է թշնամու դերը, կկորչի։ Երբեմն ուզում ես գոռալ, ասել, որ այդ խոսքերը խոսում են ժողովրդի, երկրի ընդհանրական հավերժության մասին, որը ձեռք է բերվում հերթափոխի, սերնդափոխության շնորհիվ, նորի ներդրմամբ, բայց․․․ լռում ես, որովհետև մի ողջ հավերժություն առուն չի հոսում, բնությունը մատուցում է հայ ժողովրդին միայն մի եղանակ ու այնպե՜ս նույնն է ամեն ինչ։ Նու՛յնը, նու՛յնը․․․

Մի եղանակի պայմաններում այդ հարցին նույն կերպ կպատասխանեին «բոլոր հավերժները», ովքեր, եթե իրենց լսենք, կլինեն մեր կյանքի միակ եղանակը։

․․․Իսկ գուցե պե՞տք է սարից մեկը գա ու ասի հանրությանը․
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս…

ՀԳԿամ գուցե մեզ՝ հասարակ մահկանացուներիս բացատրվեր՝ պաշտոնում մնալու հավերժության գաղտնիքը․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X