Time. Նեյմարը՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

«Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն ընդգրկվել է 2017 թվականի աշխարահի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում՝ Time-ի վարկածով:

25-ամյա բրազիլացին «Կուռքեր» անվանակարգում է, որտեղ ընդգրկվել են մարզաշխարհի նաև այլ ներկայացուցիչներ: Նեյմարը միակ ֆուտբոլիստն է, ով տեղ է գտել այդ ցուցակում:

«Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն նոր մրցակից ունեն: Նեյմարը պատրաստ է կատարել իր քայլը»,- նշել է «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը:

Մեկնաբանություն
X