Իրավունք

Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի բողոքի միջնորդության հարցով որոշումը ընտրված խափանման միջոց կալանքի մասով։ Դատարանը մերժել է փաստաբանի միջնորդությունը։ Ավետիս Քալաշյանը նշեց, որ երբ կունենա գրավոր պատճառաբանությունը, այդ ժամանակ իր կարծիքը կհայտնի։ Փաստաբանի համար նման որոշումը կանխատեսելի էր, դեռ Բաբայանին չի ծանուցել այդ մասին։ Հարցին, թե քաղաքական միտում տեսնում եք, փաստաբանը բացասական պատասխան տվեց;

Նշենք, որ դատարանի բակում էին ՕՐՕ դաշինքի անդամներ, աջակիցներ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, սակայն նրանք չցանկացան խոսել։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ձերբակալվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այնուհետեւ դատարանը որոշում կայացրեց նրան 2 ամսով կալանավորելու։

Մեկնաբանություն
X