Եվրախորհրդարանի նախագահը հայտարարել է Brexit-ի հնարավոր չեղարկման մասին

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացում հնարավոր է հետընթաց քայլ կատարել, եթե Մեծ Բրիտանիայում անցկացվելիք պառլամենտական ընտրություններում բրիտանացիները ընտրեն նոր կառավարություն: Հիշեցնենք, որ 2016-ի ամռանը բրիտանացիները քվեարկեցին ԵՄ կազմից դուրս գալու օգտին: Brexit-ի գործընթացը մեկնարկեց այս տարվա մարտի 29-ին, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես հայտարարեց ԵՄ ղեկավարությանը Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածի իրականացման մասին: Ըստ ընթացակարգի գործընթացն ավարտվելու է մինչեւ 2019-ի մարտի վերջը:

Ինչպես հայտնում է Guardian-ը, եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկություն հայտնի հետ կանչել Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածի իրականացումը, ապա ընթացակարգը բավականին հեշտ է: “Եթե Մեծ Բրիտանիան որոշի մնալ ԵՄ կազմում, դա օգուտ կբերի բոլորին եւ ես շատ ուրախ կլինեմ դրանում”,- ասել է Տայանին: Նշենք, որ դեռ չորեքշաբթի բրիտնական պառլամենտը հավանություն էր տվել այս տարվա հունիսի 8-ին Թագավորության տարածքում արտահերթ պառլամենտական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկությանը, համարելով որ դա կօգնի հասարակությանը միավորել Brexit-յան բանակցություններից առաջ:

Մեկնաբանություն
X