ԻՊ-ն ստանձնել է Փարիզյան կրակոցների պատասխանատվությունը

ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզում տեղի ունեցած կրակոցների պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է “Ֆրանս պրես” լրատվական գործակալությունը, հիշեցնելով որ կրակոցներին զոհ է գնացել մեկ ոստիկան: Հիշեցնենք, որ կրակոցները տեղի են ունեցել Ելիսեյան դաշտերում եւ բացի մեկ զոհից կա եւս երկու վիրավոր: Կրակողներից մեկը տեղում սպանվել է պատասխան հրաձգության հետեւանքով, սակայն ֆրանսիական ոստիկանությունում կարծում են, որ նա կարող է եւ ունեցած լինի հանցակիցներ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հայտարարությամբ նշելով որ իշխանությունները չեն բացառում, որ կատարվածը ահաբեկչություն է, սակայն բոլոր հարցերին կպատասխանի հետաքննությունը: Միջադեպից հետո առաջիկա կիրակի կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կոչ է արել դադարեցնել նախընտրական միջոցառումները ի նշան զոհվածշ ոստիկանի հանդեպ հարգանքի:

Մեկնաբանություն
X