Ես չեմ տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում. նախարար

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է՝ քանի բարձրաստիճան պաշտոնյայի, օլիգարխի, հարուստ գործարարի զավակ է այս պահին առաջնագծում սահման պահում:

«Ես չեմ տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում՝ պարզ պատճառով, որովհետև մենք այսօր չունենք օլիգարխ հասկացության իրավական ձևակերպում, որպեսզի ես զորակոչի ժամանակ հասկանամ՝ ես օլիգարխի՞ երեխա եմ զորակոչել, թե՞ ուղղակի գործարարի»- ի պատասխան մեր հարցի՝ ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը խոստացավ հաջորդ անգամ առաջնագիծ գնալիս մեզ էլ հետը տանել, և այնտեղ միասին հարցնենք այնտեղ ծառայող տղաներին, թե իրենք ինչպես են գնահատում իրենց ընտանիքի սոցիալական կարգավիճակը:

Նրա կարծիքով՝ շատ անգամ մենք ավելի սուր ենք գնահատում իրենց վիճակը, քան իրենց ինքնագնահատումն է:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X