Միշտ հարգել եմ Մոուրինյոյին. Ազար

Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերություններ է ունեցել այն ժամանակ, երբ պորտուգալացի մասնագետը մարզել է լոնդոնյան ակումբը:

«Ժոզեի հետ հիանալի հարաբերություններ ունեինք: Համատեղ աշխատանքից մեկ տարի առաջ ես մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էի ճանաչել և, հնարավոր է, նա ավելին էր սպասում ինձնից:

Ես այնքան էլ լավ վիճակում չէի: Այդ առումով ամեն ինչ շատ բարդ էր:
Շատերն ասում էին, թե ես չեմ լսել Մոուրինյոյին, բայց դա այդպես չէ, Դա ամենևին այդպես չէ: Միշտ հարգել եմ Ժոզեին»,- Goal-ը մեջբերում է Ազարի խոսքերը:

Մեկնաբանություն
X