Բելաջիոյի մտերիմ լրագրողները

ՕԵԿ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի միջոցով տարբեր տարիներին պատգամավոր դարձած Գրիգորի Մարգարյանը, որը հայտնի է Բելաջիոյի Գրիշ մականվամբ, ապագա խորհրդարանում չի լինի։ Մինչեւ ընտրությունները Մարգարյանը փնտրտուքների մեջ էր ու հրապարակավ խոստովանում էր, թե դեռ քննարկում, հաշվարկում է, թե որ կուսակցության միջոցով մասնակցի ընտրություններին, քանի որ իրեն տեսնում էր 2017-ի խորհրդարանի կազմում, սակայն նա ոչ մի կուսակցությունից էլ չառաջադրվեց։

«Հիմա հանգստանում եմ, ապրում եմ հանգիստ կյանքով»,- երեկ մեզ ասաց Բելաջիոյի Գրիշը՝ վստահեցնելով, որ «հարկադիր» հանգստի մեջ չէ․ «Ես իմ կյանքում ամեն ինչ իմ ցանկությամբ եմ անում»։ Բայց երբ տեղեկացավ, որ «զապիս» ենք անում, ի ցույց դրեց իր բարձր ինտելեկտը․ «Օրենքը գիտես, չէ՞, երբ զանգում ես մարդուն, հետո ուզում ես բան խոսա, հարցնում եք՝ ուզո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տամ»։ Հետաքրքրվեցինք, թե որ օրենքի մասին է խոսքը։ «Էդ էն օրենքն ա, որ դուք պետք ա անգիր իմանաք, բայց դուք էդ չեք անցել, որ հարցնեք․․․ էթիկայի կանոններն են»։ Ճշտմանը, թե չե՞ք ցանկանում, որ Ձեզնից մեկնաբանություն վերցնենք, Բելաջիոյի Գրիշն էլ ավելի օրիգինալ գտնվեց․ «Որ ուզենամ, ես մեկնաբանություն կտամ, ես ունեմ ավելի հարազատ, ինձի մտերիմ լրագրողներ, եթե ինչ-որ բան ունենամ ասելու, կասեմ»։

Մեկնաբանություն
X