Ելենա Բատուրինան Ռուսաստանի ամենահարուստ կինն է. Forbes

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան գլխավորում է ամենահարուստ ռուսաստանցի կանանց ցանկը Forbes ամսագրում: Հիշեցնենք, որ օրերս ամսագիրը հրապարակել էր այս տարվա Ռուսաստանի ամենից հարուստ երկու հարյուր գործարարների ցանկը: Ըստ այդմ, Ելենա Բատուրինայի կարողությունը որպես ՌԴ ամենահարուստ գործարար կնոջ, գնահատվում է 1 միլիարդ դոլար, եւ կրճատվել է հարյուր միլիոն դոլարով, որով նա ընդհանուր ցանկում զբաղեցրել է 25-րդ տեղը:

Երկրորդ տեղում Ելենա Ռիբոլովլեւան է, որի կարողությունը գնահատվում է 600 միլիոն դոլար: Վերջինս այդ կարողությունն ստացել է ամուսնու՝ «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահ եւ «Ուրալկալիա» ընկերության սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւի հետ երկարատեւ ամուսնալուծության գործընթացի արդյունքում: Երրորդ տեղում S7 խմբի սեփականատեր Նատալյա Ֆիլեւան է, ով առաջին անգամ է հայտնվում Forbes-ի ցանկում:

Մեկնաբանություն
X