ԱՄՆ-ում ձերբակալել են աուտիզմ ունեցող տասնամյա երեխայի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է տասնամյա երեխայի, ով ունի աուտիզմ: Այս մասին հայտնում է Washington Post պարբերականը: Ձերբակալությունը տեղի է ունեցել դպրոցում: Տեղի ոստիկանությունը հայտնել է պարբերականին, որ ձերբակալման պատճառը եղել է երեխայի վարքագծում նկատված ագրեսիվությունը: Երեխայի մայրը ձերբակալման ընթացքը նկարահանել է հետագայում իրավապահների դեմ դատական գործընթաց սկսելու համար: Նշվում է, որ ողջ գիշեր ոստիկանատանը պահելուց հետո ոստիկանները տասնամյա երեխային ազատ են արձակել, երբ իմացել են, որ ունի աուտիզմ

Մեկնաբանություն
X