Էնքան ենք գոռալու վարչապետ, մինչեւ լսի

>

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կառավարության շենքի դիմաց հավաքվել են «Սուրմալուի» եւ «Առինջ մոլի» աշխատակիցները, նրանք բողոքում են հարկայինի դեմ՝ պահանջելով իրենց հանգիստ թողնել, քանի որ ավելորդ գումարներ չունեն, որպեսզի փաստաթղթեր ձեռք բերեն, հաշվապահներ վարձեն։ Նրանց խնդիրն այն է, որ տոնավաճառներում սկսել են ստուգումներ իրականացնել։

Քիչ առաջ վարչապետի խորհրդականը մոտեցավ ցուցարարներին՝ նշելով, որ կարող է հանդիպում տեղի ունենալ Պետեկամուտների ներկայացուցիչների հետ։ Սակայն վաճառականները չհամաձայնեցին, նրանք պահանջում են վարչապետի հետ հանդիպում եւ նշեցին, որ եթե չհանդիպեն, վաղն ավելի են շատանալու։

Մեկնաբանություն
X